Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀ տարածքում կպահպանվի փոփոխական եղանակը

ՀՀ տարածքում կպահպանվի փոփոխական եղանակը
23.05.2013 | 18:16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին, 25-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 26-28-ը ժամանակ առ ժամանակ` շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 26-ին` նույնքան կնվազի:

Երևանում մայիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 26-28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ:

Դիտվել է՝ 2934

Մեկնաբանություններ